Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը | azatutyun.am

azatutyun.am Իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների և ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիաեին։

Խոսքը պետական այն կառույցի մասին է, որը պատասխանատու է անտառների և ջրային ռեսուրսների պահպանության համար։

ISNA գործակալության փոխանցմամբ՝ Զաքարիաեին վիրավորվել էր մարտի 28-ի հարձակումների ժամանակ, իսկ մահացել է մարտի 29-ի գիշերը։

Զաքարիաեին ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել մեկ տարի առաջ։ Մինչ այդ ղեկավարել էր Իրանի հողային հարցերով պետական կազմակերպության պահպանության ստորաբաժանումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն