Իրանը նախատեսում է առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով դարձնել վճարովի | 1lurer.am

1lurer.am Իրանի նոր օրենքով՝ առևտրային նավերը պարտավոր են վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաոդդին Բորուջերդին։

«Նավերի անվտանգության ապահովումն ու ջրային ուղով ծառայությունների մատուցումը կիրականացվեն վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Բորուջերդին:

Փետրվարի 28-ից` ԱՄՆ-Իսրայելական գործողությունն սկսվելուց հետո, Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ Արդյունքում՝ առևտրային նավերը բազմիցս դարձել են անօդաչու թռչող սարքերի թիրախ։ Անցում թույլատրվել է միայն բարեկամ և չեզոք պետություններին պատկանող նավերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն