ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ նախարարը շրջել է տարածքում, հետևել հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Ժաննա Անդրեասյանը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքների որակն ու ժամկետները պահպանելու պահանջը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն