Անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի շուրջ՝ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի ուղղությամբ․ «Բոլորին դեմ եմ» շարժում

Անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի շուրջ՝ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի ուղղությամբ․ «Բոլորին դեմ եմ» շարժում

Բոլորին Դեմ Եմ շարժումը համաձայնություն է ձեռք բերել Նժար Սահմանադրական շարժման հետ՝ Բոլորին Դեմ Եմ շարժման հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։

«Նժար սահմանադրական շարժումը միանալով հայտարարում է, որ շարժման երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին սա առաջին քայլն է:

Այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է։ Այդ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում միահեծան իշխանության ձևավորման դեմ մեր պատկերացումները համահունչ են։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին ցուցաբերած վստահության համար և բարձր ենք գնահատում նրանց պատրաստակամությունը՝ Հայաստանում բալանսավորված կառավարմանն ուղղված իրենց նորարարական գաղափարների իրականացումը ժամանակավորապես հետաձգելու և այս փուլում ջանքերը կենտրոնացնելու քաղաքական համակարգի համատեղ առողջացման վրա:

Այս միավորումը գալիս է ապացուցելու 2 կարևորագույն հանգամանք.

1) Նույնիսկ ներկայիս բևեռացված և գերլարված իրականության մեջ հնարավոր է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները և սեփական ամբիցիաները։

2) Հայաստանի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միավորման միակ ճանապարհը ոչ թե բարդ և ծավալուն օրակարգերի ձևավորումն է, այլ այդ հարցերի բաժանումը ավելի փոքր առաջադրանքների և դրանց լուծման շուրջ՝ արժեքների և սկզբունքների մակարդակում միավորվելը։

Այս գիտակցումով մենք փորձելու ենք համախմբել Հայաստանի քաղաքական դաշտը և հասնել բացառիկ կոնսոլիդացիայի՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ «Բոլորին դեմ եմ» հռչակագրի շրջանակում անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի և սկզբունքների շուրջ՝ միևնույն ժամանակ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի և դրանց տարածման ուղղությամբ։

Առաջարկը շատ պարզ է․ զիջել այս ընտրական ցիկլը, օգտագործել այն միասին ավելի արդար ընտրական համակարգ և դաշտ ստեղծելու համար և ընդամենը 100 օր անց ավելի մեծ հավանականությամբ պայքարել սեփական օրակարգի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն