factor.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի կենտրոնական մասում ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցվել։ Միաժամանակ նշվում էր, որ օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններն անհայտ են, քանի որ կործանիչը մասնատվել է։
Իրանական Tasnim-ը գրում է, որ չհաստատված տեղեկությունները վկայում են՝ ամերիկացի օդաչուն, հնարավոր է, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից։ Այս մասին են վկայում իրանական մի շարք լրատվամիջոցների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունները։
Ըստ Tasnim-ի թղթակցի՝ Իրանի արևմուտքում գտնվող Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգներում, որոշ տեղեկությունների հիման վրա, ուրբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ամերիկյան առաջադեմ կործանիչի ոչնչացումից հետո օդաչուն կատապուլտացվել է և վայրէջք կատարել երկրի տարածքում։
Իրանի պետական հեռուստատեսության տեղական հեռուստաալիքը ևս պնդում է, որ ԱՄՆ կործանիչի օդաչուն կատապուլտացվել է ինքնաթիռից Իրանի հարավ-արևմուտքում։
«Եթե դուք թշնամու օդաչուին կամ օդաչուներին կենդանի բռնեք և հանձնեք ոստիկանությանը, դուք կստանաք թանկարժեք մրցանակ»,- հեռուստաալիքի հաղորդավարը կարդացել է հետևյալ հայտարարությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում