azatutyun.am Իրանի Ղոդս ուժերի հանգուցյալ գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիի զարմուհին և նրա դուստրը զրկվել են ԱՄՆ մշտական բնակության իրավունքից, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։
Սուլեյմանին առաջնորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտաքին թևը 1998-ից մինչև 2020 թվականին ԱՄՆ զինուժի կողմից իր սպանությունը՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։
Ըստ Պետքարտուղարության՝ Համիդե Սուլեյմանի Աֆշարը դստեր հետ ձերբակալվել է ապրիլի 3-ի գիշերը։ Մինչև վերջնական որոշման կայացումը՝ արդյոք նրանք պետք է լքեն ԱՄՆ տարածքը, կանայք կպահվեն ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունում։
Վկայակոչելով սոցիալական մեդիայի հրապարակումներ՝ գերատեսչությունը Սուլեյմանի Աֆշարին բնութագրել է որպես «Իրանի ահաբեկչական և ամբողջատիրական ռեժիմի անթաքույց աջակից»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում