armenpress.am Իրանի «Բուշեր» ատոմակայանում «Ռոսատոմ»-ի տարհանված աշխատակիցներն այս գիշեր, ամենայն հավանականությամբ, կհասնեն Հայաստան։
Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսայ Լիխաչևը։
Նա հայտնել է, որ տարհանվել է «Ռոսատոմ»-ի 198 աշխատակից։ Խումբը հաջողությամբ շարժվում է հայ-իրանական սահմանի ուղղությամբ։
«Իրանի իշխանությունների աջակցությանվ խմբի անդամները գիշերել են Սպահանում։ Ես հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի տարածքում»,- ասել է Լիխաչևը։
Նա չի բացառել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ հնարավորություն լինի, աշխատակիցների տարհանման ևս մեկ ալիք լինի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում