armenpress.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թափուր մանդատը տրամադրել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Ակմակչյանին։
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը Լուսինե Ակմակչյանին հրավիրեց ամբիոնի մոտ՝ պատգամավորական երդման համար։
Լուսինե Ակմակչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվել էր, քանի որ խորհրդարանի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի անդամ։