Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին պատրաստ կլինի. Ժաննա Անդրեասյան | news.am

news.am Ինչպես և նախատեսել ենք, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր սկսված աշխատանքները ավարտված են լինելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ վիճակում է այս պահին հուշահամալիրը, այն բաց է, որևէ օր չի փակվել, կարող եք հիմա էլ այցելել և տեսնել, որ ավարտական փուլում ենք և առաջիկայում նաև տարածքի բարեկարգման հետ կապված հարցերը կավարտենք և պատրաստ կլինենք ավելի քան»,- ասաց նա։

Հարցին՝ թե ի՞նչ միջոցառումներ են լինելու ապրիլի 24-ին, Անդրեասյանը նկատեց, որ հարցն իրեն չի ուղղված. «Երևի այդ օրվա կազմակերպչական աշխատանքներով զբաղվողներից պիտի հարցնեք, բայց հուշահամալիրի և թանգարանի հետ կապված աշխատանքները նորմալ ընթանում են, ապրիլի 23-ին էլ կարծեմ նոր ցուցադրության բացում կա թանգարանում, կարող եք ինքներդ այցելել, տեսնել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն