ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է՝ ուրանի հարստացում չի լինելու:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խոր թաղված ողջ միջուկային «փոշին»:
«Մենք Իրանի հետ քննարկում ենք և քննարկելու ենք մաքսատուրքերի և պատժամիջոցների մեղմացումը: 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են»,- գրել է Թրամփը:
Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ին վաճառվող ցանկացած և բոլոր ապրանքների համար։
«Ոչ մի բացառություն չի լինելու»,- նշել է նախագահ Թրամփը: