Թրամփը հայտնում է՝ 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են, բայց «ուրանի հարստացում չի լինելու»

Թրամփը հայտնում է՝ 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են, բայց «ուրանի հարստացում չի լինելու»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է՝ ուրանի հարստացում չի լինելու:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խոր թաղված ողջ միջուկային «փոշին»:

«Մենք Իրանի հետ քննարկում ենք և քննարկելու ենք մաքսատուրքերի և պատժամիջոցների մեղմացումը: 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են»,- գրել է Թրամփը:

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ին վաճառվող ցանկացած և բոլոր ապրանքների համար։

«Ոչ մի բացառություն չի լինելու»,- նշել է նախագահ Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն