dust

Օդում փոշու պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տվյալներ է հրապարակել Երևանում մթնոլորտային օդի որակի մասին մարտի 31-ից ապրիլի 2-ը (2026թ․) ընկած ժամանակահատվածի համար․

  • Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
  • Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
  • Նոր Նորքում՝ չի գերազանցել,
  • Արաբկիրում՝ չի գերազանցել,
  • Շենգավիթում` չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,
  • Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը,
  • Շենգավիթում՝ ապրիլի 1-ին,
  • Արաբկիրում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն