ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ։

Այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:

«Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների գործունեության կազմակերպման ոլորտում լավագույն փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման հնարավորությունները»,-նշել է դեսպանությունը։

Արման Խաչատրյանը զրուցակցին է ներկայացրել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք խոշոր միջազգային միջոցառումները՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» համաժողովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն