e7bvgw0pez7zolzzjcj6wmyu10jauprae8jnrztv

Շիրակի մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է մարզի ջրային հոսքերի արդյունավետ կառավարումը

Շիրակի մարզում ոռոգման սեզոնին ընդառաջ առաջնահերթ է ջրային հոսքերի արդյունավետ կառավարումը։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, այս մասին նշել է մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով մարզում գտնվող Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի և կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ ոռոգման սեզոնին ընդառաջ առաջնահերթ է նաև սելավատարների մաքրումը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և միտված են հնարավոր խնդիրների կանխմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարբեր համայնքներում առկա հրատապ խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Կողմերը կարևորել են ջրամբարների անվտանգ շահագործումն ու մաքրման աշխատանքների համակարգված իրականացումը։ «Ոռոգման սեզոնին ընդառաջ մեզ համար խնդիրներ չառաջանալու նպատակով էլ մարզում հետևողական աշխատանքներ են իրականացվում բացթողումները կարգավորելու ուղղությամբ»,-նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև ջրային ենթակառուցվածքների վիճակին, խմելու և ոռոգման ջրի ցանցերի մաշվածությանը, ինչպես նաև դրանց արդիականացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։ Նշվել է, որ ոլորտում շարունակական աշխատանքներ են իրականացվում արդյունավետության բարձրացման և առկա բացթողումների վերացման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն