armenpress.am Artemis II առաքելության Orion մարդատար տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ ավարտելով 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքը դեպի Լուսին ու հակառակ ուղղությամբ։
Չորս տիեզերագնացներով պարկուճը գերձայնային արագությամբ մտել է Երկրի մթնոլորտ, բացել պարաշյուտային համակարգն ու կատարել բնականոն վայրջք։ Անձնակազմը բարձրացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի տախտակամած։
Artemis II առաքելությունը մեկնարկել էր 2026 թվականի ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից՝ Space Launch System հրթիռով։ Սա Orion տիեզերանավի առաջին մարդատար թռիչքն էր ու Apollo ծրագրից ի վեր մարդկանց առաջին արշավախումբը դեպի խորը տիեզերք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում