news.am Ֆրանսիան մտադիր է արագացնել թվային ինքնիշխանության ապահովման գործընթացը՝ հրաժարվելով Windows-ից և Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների այլ տեխնոլոգիաներից։ Այս մասին հայտնում է երկրի թվային ռազմավարությանը նվիրված պետական պորտալը։
Հրապարակման հեղինակները հղում են անում Ֆրանսիայի միջգերատեսչական թվային վարչության (DINUM) որոշմանը։
«Ինչ վերաբերում է աշխատանքային գործընթացների փոփոխությանը, ապա DINUM-ը հայտարարել է Windows-ից Linux օպերացիոն համակարգին անցնելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
TNW-ին գրում է, որ DINUM-ը հրահանգել է բոլոր պետական նախարարություններին մինչև 2026 թվականի աշուն մշակել հստակ ժամանակացույց արտաեվրոպական թվային կախվածությունները վերացնելու ծրագրի համար:
Հրահանգը ներառում է օպերացիոն համակարգերը, համագործակցային գործիքները, և արհեստական բանականության հարթակները: Սա հաջորդում է Ֆրանսիայի 2026 թվականի հունվարի որոշմանը, ըստ որի՝ մինչև 2027 թվականը 2,5 միլիոն պետական ծառայողների համար Microsoft Teams-ը և Zoom-ը պետք է փոխարինվեն տեղական Visio հարթակով: Սա թվային ինքնիշխանությանն ուղղված ամենածավալուն միջոցառումն է, որը երբևէ հայտարարել է ֆրանսիական պետությունը: