Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուր կողմի կարծիքը կարևոր է: «Ես հաճախ նկատում եմ, որ կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները միջնորդավորված են հասնում ծնողներին՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Ու թերևս, ուղիղ շփումը կարող է լինել ավելի լավ միջոց անորոշությունները հարթելու առումով»,- ասել է նախարարը։

Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են կրեդիտային համակարգին, նպատակային ուսուցմանը, գնահատման նոր համակարգի արդյունավետությանը, դասարաններում աշակերտների թվի կրճատմանը, դասագրքերի բովանդակությանը, ուսումնական նյութերի վերանայմանը, տարրական դպրոցում առարկաների առավել կիրառական նշանակությանը, էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննությանը, նախագծային աշատանքների իրականացմանը, «300 դպրոց» ծրագրում Արարատի մարզի դպրոցների ընդգրկվածությանը և այլն»,- նշված է հաղորդագրությունում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն