ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների | news.am

ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների | news.am

news.am ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ռազմավարական պահուստից շուրջ 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների։ Այս մասին նշված է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Տեխաս նահանգի Ֆրիփորթ քաղաքում գտնվող «Bryan Mound» պահոցն էներգակիները կփոխանցի «Gunvor USA», «Macquarie Commodities Trading US», «Phillips 66» և «Trafigura Trading LLC» ընկերություններին (փոխանակման սկզբունքով)։ Ըստ ընթացակարգի՝ ընկերությունները պահուստային նավթը ստանում են որպես կրեդիտ և պարտավորվում են մինչև 2027 թվականը վերադարձնել նույն ծավալները՝ հավելյալ քանակով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն