azatutyun.am Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտումների մասին՝ դրանց համար մեղադրելով միմյանց:
Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է գիշերը ռուսական ուժերի կողմից շտապ բուժօգնության ավտոմեքենային անօդաչու թռչող սարքով հասցված հարվածի մասին: Տուժել են երեք բուժաշխատողներ:
Դոնեցկի և Խերսոնի մարզերի իշխանությունները հայտարարել են, որ շաբաթ օրը ռուսական զորքերի հարվածների հետևանքով զոհվել են երկու մարզերի ընդհանուր թվով երեք և վիրավորվել են 28 բնակիչներ:
Երեկ երեկոյան Դնեպրոպետրովսկի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից մի մարդ ծանր վիրավորվել է:
Ուկրաինական DeepState նախագիծը հրապարակել է տեսանյութ, որը, ըստ նկարագրության, ցույց է տալիս ռուսական զինուժի անօդաչուների գրոհը ուկրաինացի երկու վիրավորների վրա, որոնք զինադադարի սկսվելուց հետո փորձում էին տարհանվել: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Զապորոժիեի մարզում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում