l-0x33wh-786x458z-1

Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Մադյար | 1lurer.am

1lurer.am «Մեր երկրի տեղը Եվրոպայում է, և մենք նորից կդառնանք ուժեղ եվրոպական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ, կվերականգնենք մեր դիրքերը Եվրոպայում»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։

Նա հավելել է, որ իր առաջին արտասահմանյան ուղևորությունները կլինեն Վարշավա և Վիեննա, որից հետո կայցելի Բրյուսել՝ ԵՄ-ին կոչ անելու բացել միլիարդավոր եվրոների սառեցված միջոցները։

Մադյարը նաև կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին անմիջապես հրաժարական տալ՝ կառավարություն ձևավորելու խնդրանքով դիմելուց հետո։ Նա նմանատիպ ուղերձ է հղել Վիկտոր Օրբանի նշանակած մյուս առաջնորդներին, իր խոսքերով՝ այն խամաճիկներին, որոնք իշխանություն են զբաղեցրել վերջին 16 տարում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Տիսան» այդ պաշտոնյաներին մեղադրել է կուսակցության, այլ ոչ թե ժողովրդի շահերը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ դաշնակից Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն