Դաղստանում կամրջի փլուզման պատճառով վեց գյուղ մնացել է առանց տրանսպորտային հաղորդակցության | armenpress.am

Դաղստանում կամրջի փլուզման պատճառով վեց գյուղ մնացել է առանց տրանսպորտային հաղորդակցության | armenpress.am

armenpress.am Ապրիլի 12-ին Դաղստանի Դախադաևսկի շրջանում փլուզվել է Կարդուկոտի գետի վրայով անցնող քարե կամարային կամուրջը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով հանրապետության տրանսպորտի նախարարությանը։

Նշվում է, որ կամրջի փլուզման պատճառով փակվել է ավտոմոբիլային ճանապարհի մի հատվածը։ Վեց գյուղ մնացել է առանց տրանսպորտային հաղորդակցության։ Մասնագետներն աշխատում են շրջանցիկ ճանապարհ ստեղծելու ուղղությամբ։

Առանձին միջադեպ է տեղի ունեցել Ցունտինսկի շրջանի Շայտլի գյուղում։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ձնահյուսը ծածկել է երկու տուն։ Ամենայն հավանականությամբ, ձյան տակ են մնացել մեկ կին և 7-ամյա երեխա։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն