Ստամբուլում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը | armenpress.am

armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կմասնակցի Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին, որի շրջանակներում նախատեսված են Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։

«Բազմաթիվ երկրների խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Այս պահի դրությամբ նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ»,-մանրամասնեց Սիմոնյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն