Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն