ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող չինական նավն անցել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ամերիկյան շրջափակմանը | factor.am

factor.am  ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավը երեքշաբթի անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից  շրջափակմանը։ Այս մասին են վկայում նավագնացության տվյալները։

LSEG-ի, MarineTraffic-ի և Kpler-ի տվյալները ցույց են տալիս, որ Rich Starry-ն առաջինը կանցնի նեղուցով և կլքի ծոցը շրջափակման սկսվելուց ի վեր։

Այս նավը նախկինում հայտնի էր որպես Full Star: Bloomberg-ը հաղորդում է, որ այն պատժամիջոցների ցանկում ավելացվել է 2023 թվականին՝ Թեհրանին էներգետիկ պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար։

Գործակալությունը նշում է, որ սա վերջին 24 ժամվա ընթացքում լցանավի երկրորդ փորձն է՝ լքելու Պարսից ծոցը: Երբ ամերիկյան շրջափակումn ուժի մեջ մտավ, լցանավն ուղևորվում էր դեպի իրանական Ղեշմ կղզու մոտ գտնվող նեղ ջրանցք: Այնուհետև այն շրջվել է և մի քանի ժամ անց վերսկսել նավարկությունը՝ ազդանշան տալով, որ իր սեփականատերն ու անձնակազմը չինացի են: MarineTraffic-ի տվյալներով՝ այն նավարկում է Մալավիի դրոշի ներքո, սակայն այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրենք չունեն նավագնացության պաշտոնական գրանցամատյան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն