Գերադասելին դիվանագիտական լուծումն է․ Փեզեշքիան | azatutyun.am

Գերադասելին դիվանագիտական լուծումն է․ Փեզեշքիան | azatutyun.am

azatutyun.am «Իսլամաբադում Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը խանգարեցին Միացյալ Նահանգների բարի կամքի բացակայությունն ու [ամերիկյան կողմի] առավելապաշտական դիրքերից հանդես գալը»,- այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում։

«Սպառնալիքները, ճնշումն ու ռազմական գործողությունները էլ ավելի կբարդացնեն այն խնդիրները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում Միացյալ Նահանգների գործողությունների հետևանքով»,- IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ընդգծել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանի փոխանցմամբ՝ չնայած առկա լարվածությանը Թեհրանում համոզված են, որ առկա խնդիրների լուծման գերադասելի ուղին դիվանագիտականն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն