armenpress.am Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի Այսեր Չալըքի միջնակարգ դպրոցում։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
CNN Türk-ի փոխանցմամբ՝ հարձակվողը եղել է դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ:
Զինված անձի մոտ հինգ ատրճանակ է եղել, նա հարձակումից հետո ինքնասպան է եղել։
Քահրամանմարաշի նահանգապետը հայտնել է, որ կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորների թիվը հասնում է 20-ի։
Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեք քաղաքի (Շանլըուրֆա նահանգ) դպրոցի վրա ապրիլի 14-ին նույնպես զինված հարձակում էր տեղի ունեցել:
Հարձակման հետևանքով վիրավորվել էր տասնվեց մարդ, այդ թվում՝ երեխաներ և ուսուցիչներ։
Հարձակվողը վերջում ինքնասպան էր եղել։