factor.am Իրանի զինված ուժերը զգուշացրել են, որ կարգելափակեն Կարմիր ծովով, ինչպես նաև Պարսից ծոցով ու Օմանի ծովով առևտուրը, եթե ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը շարունակվի, գրում է France 24-ը։
Իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Իրանի ռազմական կենտրոնական հրամանատարության ղեկավարը նշել է, որ եթե շրջափակումն «անվտանգության սպառնալիք ստեղծի իրանական առևտրային նավերի և նավթատար լցանավերի համար», դա կլինի հրադադարի խախտման «նախերգանք»։
«Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերը թույլ չեն տա, որ որևէ արտահանում կամ ներմուծում շարունակվի Պարսից ծոցում, Օմանի ծովում և Կարմիր ծովում»,- հայտարարել է Ալի Աբդոլլահին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում