Սպիտակ տունը հերքում է, թե ԱՄՆ-ն խնդրել է երկարաձգել հրադադարը | azatutyun.am

azatutyun.am Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ-ն պաշտոնապես խնդրել է երկարաձգել հրադադարի մասին երկշաբաթյա համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ին:

Նա Պակիստանի միջնորդությամբ բանակցություններն անվանել է «արդյունավետ և շարունակական»: Ըստ Լևիտի՝ բանակցությունների հաջորդ փուլն ամենայն հավանականությամբ կրկին տեղի կունենա Պակիստանում:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցմանը»:

Անցած հանգստյան օրերին կայացած բանակցությունները որևէ լուրջ արդյունքի չեն հասել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն