Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը․ Կամո Ցուցուլյան

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը․ Կամո Ցուցուլյան

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ ոստիկաններ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:

Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն