screenshot-2026-04-16-112049

Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության անդամները ներկայացրել են աշխատանքների ավարտական փուլի մանրամասները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն