Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին:
Այս մասին լրագրողներին ասաց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ չներկայացնելով:
«Քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։ Ասեմ, որ Ամիրզադյանը 5 որդեգրված անչափանաս երեխա ունի: Հուսով եմ՝ այս հարցը հաշվի կառնվի»,- հավելեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 ներկայացուցիչներ և համակիրներ: