GettyImages-2262154068.original

Թրամփը հայտարարում է, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ եթե Իրանի հետ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնագիր ձեռք բերվի և ստորագրվի Իսլամաբադում, ինքը հնարավոր է մեկնի այնտեղ, և հավելել է, որ Իրանը համաձայնել է գրեթե ամեն ինչի։

Թրամփը նշել է, որ կարող է երկարաձգել ԱՄՆ-Իրան հրադադարի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, սակայն հնարավոր է, որ դրա կարիքը չլինի։

«Եթե գործարքը ստորագրվի Իսլամաբադում, ես հնարավոր է գնամ»,- ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանը, որը, ինչպես ենթադրվում է, թաղված է անցյալ տարի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած օդային հարվածներից հետո։

Իրանից այս հայտարարության վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն