l-0x23wh-786x458z-1

Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով | 1lurer.am

1lurer.am  Փարիզում այսօր աշխատանքն է սկսում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կազմակերպած տեսակոնֆերանսը, որին հեռավար մասնակցելու են 40 երկրի ներկայացուցիչներ: Քննարկվող հիմնական թեման է լինելու Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ համաժողովը կմիավորի «ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են ներդրում ունենալ» «բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության հարցում՝ ուղղված Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը, երբ անվտանգության պայմանները դա թույլ տան»։

«Մենք պետք է աջակցենք առևտրային նավագնացության ու ականազերծման գործողություններին՝ համաշխարհային կայունության և անվտանգության վերադարձն ապահովելու համար», – գրասենյակը մեջբերում է Սթարմերի նախատեսված ելույթը։

Մակրոնի և Սթարմերի համանախագահության կազմակերպված տեսակոնֆերանսը ողջունել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն