Ըստ Փաշինյանի՝ նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու համար «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն պետք է անցողիկ շեմը չհաղթահարեն | azatutyun.am

azatutyun.am Խորհրդարանում կառավարության 2021-2026 թթ-ի ծրագրի անցած տարվա կատարողականի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա. «Դրա համար 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն պետք է անցողիկ շեմը չհաղթահարեն:

«Էն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»…այսինքն՝ իրենք մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պետք է ինքն իրեն հայտարարագրի որպես «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»: ՀՀ քաղաքացին պետք է որոշի՝ այդ մարտահրավերը ընդունում է, թե ոչ»:

Ընդդիմությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին դահլիճում լսում են միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու Արթուր Խաչատրյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն