Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ | armenpress.am

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպում ունեցա նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ»,-գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն