Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։
Փոխնախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:
Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված է ոչ թե արտգործնախարարի, այլ փոխարտգործնախարարի մակարդակով:
Անթալիա չի մեկնի նաև հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը, որն ամենամյա այս ֆորումին մասնակցել է և՛ 2024-ին, և՛ 2025-ին՝ ուղեկցելով արտգործնախարարին։