armenpress.am Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների համար գործող արտոնությունները և բարելավել համակարգի կիրառման մեխանիզմները։
Նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի կատարելագործմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ հարկային կարգապահությունը խրախուսելու և վարչարարությունը բարելավելու նպատակով։
Հակոբյանի խոսքով՝ գործող կարգավորումներով օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով և նախատեսում է մի շարք արտոնություններ։
«Սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերում են հարկային և մաքսային վարչարարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը, այդ թվում՝ դիմում-բողոքների ավելի սեղմ ժամկետներում քննությանը, օրենսդրական փոփոխությունների անհատական իրազեկմանը և վարկեր ստանալիս ռիսկայնության էական նվազմանը, ինչը հանգեցնում է վարկավորման առավել լավ պայմանների, այդ թվում՝ ցածր տոկոսադրույքների»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ պահպանելով դրա դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ նախատեսվում է իրականացնել նման հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով՝ առանց յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտության։
«Մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0․8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկոսով նվազեցնել ռիսկերը, ինչը կնվազեցնի համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ»,- ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում