azatutyun.am Այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի և Ռոստովի մարզերի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է 230 անօդաչու ոչնչացնելու մասին:
Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում ուկրաինական անօդաչուները վնասել են մի քանի բնակելի տուն, հաղորդել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը: Նրա տվյալներով՝ տուժել է մեկ մարդ: Նահանգապետը հայտնել է նաև «արդյունաբերական ձեռնարկության» վրա հարձակման մասին, սակայն չի նշել, թե որ ձեռնարկության:
Ուկրաինական տելեգրամյան ալիքները պնդում են, թե հարձակման թիրախը «ԿույբիշևԱզոտ» ձեռնարկությունն էր, և որ հարվածից հետո դրա տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:
«ԿույբիշևԱզոտ»-ը Ռուսաստանի խոշորագույն քիմիական արտադրությունն է, ձեռնարկության արտադրանքը կարևորագույն նշանակություն ունի երկրի ռազմարդյունաբերական համալիրի համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում