Պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ կապված նյուանսների շուրջ բանավեճ կա. Փաշինյանը՝ Սահմանադրության տեքստը հրապարակելու ժամկետի մասին

Սահմանադրության տեքստում մի քանի սկզբունքային և կարևոր նյուանսների շուրջ, որ կապված են պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում:

Այս մասին ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ վերաբերմունք ունի Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետների վերաբերյալ:

Փաշինյանն ընդգծեց, որ ինքը կողմ է հրապարակմանը՝ միաժամանակ խոսելով մի շարք կարևոր հարցերի շուրջ բանավեճի մասին:

«Չեմ ուզում՝ հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, բայց ցավոք նախընտրական շրջանը ավելի արագ տեմպերով: Եթե չհասցնենք հասցեագրել, [Սահմանադրության տեքստի] հրապարակումը կթողնենք ընտրություններից հետո»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ Սահմանադրության տեքստը պատրաստ է, և Կառավարությունը պետք է որոշի հրապարակելու ժամկետները, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել էր, որ լավ կլինի՝ այն հրապարակվի մինչև ընտրությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն