kentronakan-yntrakan

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։

ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն բավարարել է։

ԿԸՀ-ն ստացել է նաև «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության դիմումը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն ևս բավարարել է։

Մինչ այս պահը ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև հետևյալ կազմակերպություններին՝ Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն