armenpress.am Ծիծեռնակաբերդի երեք մույթերի և չորս աստիճանավանդակների հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Հուշահամալիրը պատրաստ է ապրիլի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին փուլով ավարտվել են հուշակոթողի երեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները, նաև թանգարան-ինստիտուտի տանիքի վերանորոգման աշխատանքները, որտեղ ջրահեռացման լուրջ խնդիրներ կային, ջրահեռացման խնդիրներ կային նաև արևմտյան մասնաշենքի տանիքում։
Նախարարը տեղեկացրել է, որ պայմանագրով հուշահամալիրում շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
«Հաշվի առնելով ապրիլի 24-ին ընդառաջ սպասվող մարդկային մեծ հոսքը՝մենք այնպես ենք աշխատանքները կազմակերպում, որ յուրաքանչյուր փուլով ամփոփում ունենանք, մինչև սպասվող արարողությունները»,-ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում