Ապրիլի 18-ի առավոտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման է ենթարկվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։
Քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նա ազատ է արձակվել։ Լպուտյանին երկու մեղադրանք է առաջադրվել։
Նա ընդգծել է, որ կաշկանդված է նախաքննական գաղտնիքով, և չի կարող ամեն ինչ ներկայացնել։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրանք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով: