Վահան Կոստանյանը Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄԷ տնտեսական համագործակցության հարցեր

Վահան Կոստանյանը Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄԷ տնտեսական համագործակցության հարցեր

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն