ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող աշխատանքներից։