azatutyun.am ԱՄՆ նախագահը պնդում է՝ գործարքը, որի շուրջ Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, շատ ավելի լավն է լինելու, քանի գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականի համաձայնությունը, որից Դոնալդ Թրամփը դուրս բերեց Վաշինգտոնին իր առաջին նախագահության շրջանում:
Թրամփի հավաստմամբ՝ Իրանի 2015-ի համաձայնությունը, որից ինքը ԱՄՆ-ին դուրս բերեց երեք տարի անց, «դեպի Միջուկային Զենք երաշխավորված ճանապարհ էր» Թեհրանի համար:
«Եթե գործարք տեղի ունենա ԹՐԱՄՓԻ օրոք, այն կերաշխավորի Խաղաղություն, Անվտանգություն ոչ միայն Իսրայելի և Միջին Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի համար և ամենուր», – հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում