factor.am ՔՊ-ական Սարիկ Մինասյանի կողմից համացանցում հայհոյանքներ գրելու դեպքի առթիվ Դատախազությունում վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխասն հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ Սարիկ Մինասյանը երկու օր առաջ համացանցում վեճի է բռնվել օգտատերերի հետ ու հայհոյանքներ գրել։
Սարիկ Մինասյանն ավելի ուշ հանդես էր եկել հայտարարությամբ և ներողություն խնդրել։