584-1754926559996-770x_

Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը։

«Ես չեմ ուզում դա անել։ Մենք այդքան շատ ժամանակ չունենք», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հրադադարի երկարաձգման հնարավորության վերաբերյալ հարցին։

Թրամփը հավելել է, որ Իրանը Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, պատվիրակներ ուղարկելուն այլընտրանք չունի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուժեղ բանակցային դիրքում է, և սա կավարտվի «հիանալի գործարքով»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանին հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ։ Իրանական Tasnim գործակալությունը այսօր հայտնել էր, որ Իրանը «նոր անակնկալներ է պատրաստում» պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նշելով, որ Իրանը լիովին պատրաստ է պատերազմի վերսկսմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն