azatutyun.am Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2025 թվականին վերաբերող ամենամյա զեկույցում կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը:
Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները, այդ թվում՝ 2024-ին ընդունված նոր օրենքը, որը նպատակ ուներ բարելավել հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունները, չհաջողեցին մեղմել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի վերաբերյալ մտահոգությունները։ «Սա հատկապես ակնհայտ էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքում», – գրում է Amnesty International-ը՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում