Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։

Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն