x3y5e5vfftlra3owl0yb0j4txvjag2undmvb7kz8

Իրաքի ՆԳՆ պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետ, գեներալ-դոկտոր Հասան Հադի Լազիզի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից,  հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն ընդգծել է կիբեռհանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

Արսեն Այվազյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթների առանձնահատկությունները։

Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետն իր հերթին ներկայացրել է Իրաքի իրավապահ համակարգը։ Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխօգնության շրջանակում իրավական հարցումներին արագ արձագանքելու, երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ համագործակցություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն